Սյուզաննա Սարգսի Հարությունյան
Տնօրեն
Սյուզանա Սարգսի Հարությունյանը 2010 թվականին ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության բաժինը, իսկ 2012 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան։
2017 թվականից աշխատում է «Գետքի գեներալ-մայոր Ա. Թ. Հարությունյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 2023 թվականից զբաղեցրել է տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2025 թվականից հանդիսանում է դպրոցի տնօրենի պարտականությունները կատարող։
Հաջողությամբ անցել է ուսուցիչների կամավոր ատեստավորում՝ հաստատելով իր մասնագիտական բարձր պատրաստվածությունը և մանկավարժական կարողությունները։
Մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումների և կրթական ծրագրերի՝ շարունակաբար նպաստելով կրթության որակի և կառավարման արդյունավետության զարգացմանը։
Մեր աձնակազմը
Հերմինե Թադևոսյանը 1979-1983թթ. ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի բաժինը՝ գերազանցությամբ։ 1989թ.-ից աշխատում է կրթության ոլորտում՝ որպես ֆիզիկայի ուսուցիչ և ղեկավար աշխատող։ 2015թ.-ից աշխատում է Գետքի միջնակարգ դպրոցում՝ դասավանդելով ֆիզիկա։ 2007թ.-ից ֆիզիկայի վերապատրաստող ուսուցիչ է, 2022թ. ստացել է ուսուցչի որակավորման առաջին տարակարգ։
Հերմինե Թադևոսյան
Վարչատնտեսական մասի համակարգող
Աիդա Գասպարյանը 1974-1978թթ. ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը։ 1978թ.-ից աշխատում է կրթության ոլորտում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ 1979թ.-ից աշխատել է Գետքի դպրոցում, իսկ 1994-1995 ուսումնական տարվանից՝ նաև ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն։ Մասնակցել է մասնագիտական և փոխտնօրենների վերապատրաստման դասընթացների։
Աիդա Գասպարյան
Փոխտնօրեն
Որակավորված Ուսուցիչներ
Եղիշե Շարյանը 2008-2012թթ. ավարտել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ։ 2011թ.-ից աշխատում է որպես շախմատի ուսուցիչ և մարզիչ-մանկավարժ, իսկ 2024թ. հոկտեմբերից՝ Գետքի միջնակարգ դպրոցում։ 2024թ. կամավոր ատեստավորմանը գրանցել է 91,67% արդյունք։
Եղիշե Շարյան
Շախմատ
Ուսուցիչներ
Ռոբերտ Խաչատրյանը 2005-2011թթ. սովորել է ԳՊՄԻ-ի պատմության բաժնում՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճաններ։ 2012թ.-ից աշխատում է կրթության ոլորտում՝ որպես պատմության ուսուցիչ և դասախոս։ 2024թ. սեպտեմբերից աշխատում է Գետքի միջնակարգ դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ։
Ռոբերտ Խաչատրյան
Պատմություն
Օֆելյա Սարդարյանը 1995-2000թթ. ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայոց լեզու և գրականություն բաժինը։ 2000թ.-ից աշխատում է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Մասնակցել է մասնագիտական վերապատրաստումների։
Օֆելյա Սարդարյան
Հայոց լեզու
Զարուհի Հովհաննիսյանը 1995-2000թթ. ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի բաժինը։ 2000թ.-ից աշխատում է Գետքի միջնակարգ դպրոցում՝ դասավանդելով մաթեմատիկա, բնություն և ֆիզիկա։ Մասնակցել է մասնագիտական ծրագրերի և ուսումնական նյութերի մշակմանը։
Զարուհի Հովհաննիսյան
Մաթեմատիկա
Թամարա Մոսոյանը 1994-1999թթ. ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության բաժինը։ 2000թ.-ից աշխատում է Գետքի միջնակարգ դպրոցում՝ որպես աշխարհագրության և ԹԳՀԳ ուսուցիչ։ Մասնակցել է ՏՀՏ, թիմային դասավանդման և մասնագիտական զարգացման վերապատրաստումների։
Թամարա Մոսոյան
Աշխարհագրություն
Թերեզա Գալստյանը 1994-1999թթ. ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ կենսաբանության և քիմիայի ուսուցիչ մասնագիտությամբ։ 2000թ.-ից աշխատում է Գետքի միջնակարգ դպրոցում՝ որպես կենսաբանության և քիմիայի ուսուցիչ։ Մասնակցել է մասնագիտական վերապատրաստումների։
Թերեզա Գալստյան
Կենսաբանություն
Լևոն Մխիթարյանը 1994թ. ավարտել է ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղը՝ ինժեներ-տեխնոլոգ մասնագիտությամբ, իսկ 2009թ.՝ ԳՊՄԻ-ն՝ նախնական զինվորական պատրաստություն և ֆիզիկական դաստիարակություն մասնագիտությամբ։ 2000թ.-ից աշխատում է Գետքի Ա. Թ. Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ։
Լևոն Մխիթարյան
ՆԶՊ
Արևիկ Խաչատրյանը 1985-1990թթ. սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում՝ «Պտղաբանջարաբուծություն և խաղողագործություն» մասնագիտությամբ։ 1990թ.-ից աշխատում է Գետքի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ։ Մասնակցել է մասնագիտական վերապատրաստումների։
Արևիկ Խաչատրյան
Ուսուցչի օգնական
Հայկանուշ Մխիթարյանը 2014-2018թթ. ավարտել է Շիրակի պետական համալսարանի մաթեմատիկայի բաժնի բակալավրիատը, իսկ 2018-2022թթ.՝ մագիստրատուրան։ 2019թ. հոկտեմբերի 14-ից աշխատում է Գետքի Ա. Թ. Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցչի օգնական։ Մասնակցել է մասնագիտական վերապատրաստումների։
Հայկանուշ Մխիթարյան
Ուսուցչի օգնական
Լուսինե Սահակյանը 2015-2018թթ. սովորել է ՇՊՀ-ի մանկավարժության ֆակուլտետում՝ մեթոդիկա ուղղությամբ։ 1995թ.-ից աշխատում է Գետքի Ա. Թ. Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես դասվար։ Մասնակցել է մասնագիտական վերապատրաստումների։
Լուսինե Սահակյան
Դասվար
Հերմինե Ղազարյանը 2006-2011թթ. ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզու և գրականություն բաժինը։ 1996թ.-ից աշխատում է Գետքի Ա. Թ. Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես դասվար և «Առողջ ապրելակերպ» խմբակի ղեկավար։ Մասնակցել է մասնագիտական վերապատրաստումների։
Հերմինե Ղազարյան
Դասվար
Մարինե Հակոբյանը 2003-2006թթ. սովորել է Գյումրու մանկավարժական քոլեջում, իսկ 2019-2024թթ. ավարտել է Շիրակի պետական համալսարանի տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժինը։ 2013-2024թթ. աշխատել է որպես դաստիարակ, իսկ 2024թ.-ից աշխատում է Գետքի միջնակարգ դպրոցում՝ որպես դասվար։
Մարինե Հակոբյան
Դասվար
Մարիկա Նիկողոսյանը 2009-2013թթ. ավարտել է ԳՊՄԻ պատմության բաժնի բակալավրիատը, իսկ 2013-2015թթ.՝ մագիստրատուրան։ 2023թ. հոկտեմբերից աշխատում է Գետքի միջնակարգ դպրոցում՝ որպես Հայաստանի և համաշխարհային պատմության ուսուցիչ։ Մասնակցել է բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումների։
Մարիկա Նիկողոսյան
Համաշխարհային պատմություն
Նարինե Հարությունյանը 1999-2004թթ. ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության բաժինը՝ ստանալով աշխարհագրության ուսուցչի և կիրառական տնտեսագետի որակավորում։ 2015-2024թթ. աշխատել է որպես աշխարհագրության ուսուցիչ, իսկ 2024թ.-ից Գետքի միջնակարգ դպրոցում դասավանդում է հասարակագիտություն։
Նարինե Հարությունյան
Հասարակագիտություն
Մարինա Պողոսյանը 1995-2000թթ. ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը։ 2021թ.-ից աշխատում է Գետքի միջնակարգ դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ։ Մասնակցել է մասնագիտական վերապատրաստումների։
Մարինա Պողոսյան
Ռուսաց լեզու և գրականություն
Զարուհի Մելիքյանը 1992-1997թթ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը՝ անգլերենի և ֆրանսերենի ուսուցիչ մասնագիտությամբ։ 2011թ.-ից աշխատում է Գետքի միջնակարգ դպրոցում՝ որպես անգլերենի ուսուցիչ։ Մասնակցել է միջազգային և մասնագիտական բազմաթիվ վերապատրաստումների։
Զարուհի Մելիքյան
Անգլերեն
Նունե Թովմասյանը 2008-2013թթ. ավարտել է ԳՊՄԻ-ի մանկավարժության ֆակուլտետի մանկավարժություն-հոգեբանություն բաժինը։ 2019թ. սեպտեմբերից աշխատում է Գետքի միջնակարգ դպրոցում՝ որպես հոգեբան։ Մասնակցել է մասնագիտական կողմնորոշման, կրթական հոգեբանության և դպրոցական հոգեբանի աշխատանքի վերաբերյալ վերապատրաստումների։
Նունե Թովմասյան
Հոգեբան
Լուսինե Մելքոնյան
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Ձեր ուսումն ավելի հաճելի դարձնելը
Մենք ստեղծում ենք ջերմ, օժանդակ միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ կարող է զարգացնել իր յուրահատուկ կարողությունները, հետաքրքրություններն ու սովորել ուրախությամբ ու ոգեշնչվածությամբ։
ՍԵՐՈՒՆԴ
Երեխաների ներաշխարհը մեր ուշադրության կենտրոնում է, նրանց հետաքրքրությունները առաջնային են:
ՀԱՄԱՅՆՔ
Մեծանում ենք միասին, աջակցում, հարգում և պահպանում մեր միասնությունը:
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Անխոնջ աշխատանք՝ ամուր հիմքերի վրա կառուցելու յուրաքանչյուր երեխայի ապագան:
ԱՌԱՋԸՆԹԱՑ
Մշտական զարգացում, նոր գիտելիքների յուրացում, սովորում ամբողջ կյանքում:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Ֆիզիկական ու հուզական անվտանգության երաշխիք՝ յուրաքանչյուր աշակերտի համար:
ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Միասին ավելին ենք հասնում, աջակցում ու համագործակցում յուրաքանչյուր նախաձեռնության մեջ:
Ուսումնասիրել
Հետևեք Մեզ
Կապ Մեզ Հետ
- schoolgetq@gmail.com
- 077-10-70-47
© 2026 «Գետքի գեներալ-մայոր Ա. Թ. Հարությունյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ: Բոլոր իրավունքները պաշտպանված են։